Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունից Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելության ժամանակ Ուկրաինայի նախագահը կրկին ադրբեջաներեն է խոսել` ասելով․ «Կեցցե՛ Ուկրաինան, կեցցե՛ Ադրբեջանը» («Yaşasın Ukrayna, yaşasın Azərbaycan!»):

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, երեկ՝ նախագահների տված մամուլի ասուլիսի ժամանակ, Զելենսկին  ադրբեջաներեն էր խոսել` առաջացնելով Իլհամ Ալիևի ժպիտը:

Զելենսկին ադրբեջաներեն ողջունել էր բոլորին` ասելով․ «Բարի օր»:

Հիշեցնենք, որ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինան ու Ադրբեջանն աջակցում են միմյանց «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման» հարցում։

«Այսօրվա զրույցի կարևոր թեման ազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովումն էր: Առաջին հերթին խոսքն Ուկրաինայի արևելքում ընթացող պատերազմի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է: Մենք մշտապես աջակցում ենք միմյանց մեր պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցում՝ ըստ միջազգայնորեն ճանաչված սահմանների»,- հայտարարել էր Զելենսկին:

Նրա խոսքով՝ պետությունները շարունակում են այդ ուղղությամբ աշխատանքը ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային հարթակներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել