Ես թերահավատորեն եմ վերաբերվում Խաժակյանի շուրջ ստեղծված աղմուկին: Բայց, դե, ես էլ եմ մարդ, կարող եմ նաև սխալվել: Իմիջիայլոց, այդ սխալը շատ հեշտ կարելի է ապացուցել: Եթե Խաժակյանը սկզբունքային, գաղափարական տղա ա ու գիտի, որ իրեն հեռացնում են իշխանությունների հասցեին հնչեցված քննադատության համար, նա պարտավոր է մի կողմ դնել հայկական, ավանդական թայֆաբազությունը և հայտարարել այդ մասին: Եթե նա չի ուզում լքել իր պաշտոնը ու ուզում է շարունակել մերկացնել իշխանավորների երեսպաշտությունն ու քրեորեն պատժելի արարքները, թող հայտարարի դրա մասին: Ու էդքանից հետո նրան հեռացնողը ցմահ կստանա էն պիտակը, որը հիմա ունեն քայլառաստները: Էդ պիտակն իմ կողմից երաշխավորում եմ:

Թե տղա ես, գազ տո՛ւր՝ տենանք, ապեր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել