Երեկ Էդմոն Մարուքյանի վերաբերյալ գրառում էի արել, և այդ գրառման ոգին ենթադրում է նաև ստեղծված խնդրին այլընտրանքային լուծում առաջարկել: Եվ ուրեմն` Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանն այսօր ներկայացնում է նաև ընտրություններին չմասնակցած հարյուրհազարավոր քաղաքացիների կարծիքը, և նա այդ գործը շատ լավ է անում: Էդմոնին Նիկոլը ստիպել է Դավիթին հետ կանչել, ու միգուցե Էդմոնի համար այդ «գործն» անելը քաղաքական պարտավորության արդյունք է, բայց Խաժակյանն այդ պարտավորությունը չունի: Խաժակյանը պարտավորություն ունի ստանձնած իր ընտրողների և վերոգրյալ հարյուր հազարների առաջ:

Բացի վերոգրյալից՝ Դավիթ Խաժակյանը պատմական հնարավորություն ունի ազատվելու Նիկոլի մոտ ընդդիմություն աշխատողի պիտակից և, պահպանելով մանդատը, Երևանի ավագանիում դառնալ իրական քաղաքային ընդդիմություն: Այս քայլով Խաժակյանը նաև հետագա ավելի լուրջ քաղաքական կարիերա ունենալու հնարավորություն կստանա:

Խաժակյան, #Չդնես։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել