Armlur.am-ը գրում է.

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հետ կկանչվի ամենամյա արձակուրդից: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս մասին որոշումը կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսպես, որոշման մեջ նշված է հետեւյալը. «Ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին 2019 թվականի դեկտեմբերի 20-ին հետ կանչել ամենամյա արձակուրդի մասից»:

Տեղեկացնենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին տրամադրվել է 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 2019 թվականի դեկտեմբերի 16-20-ը ներառյալ: Պարզվում է՝ կառավարությունում Ավինյանին «կարոտում են»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել