Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Գրոս Զաքարիան սկզբից ընդունում է Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ղեկավարին, հետո կիսվում նրա twit-ով, որտեղ վերջինս հույս է հայտնում, որ հաջորդ հանդիպումը «ԼՂ մարզում կկայանա», ու գրում, որ շատ տպավորված է Թուրալ Գանջալիևի մոտեցումներով։
Այստեղ են ասել․ «Եվ դո՞ւ, Ֆրանսիա»…
Նիկոլ Փաշինյանի ու Զոհրաբ Մնացականյանի արտաքին քաղաքականությունը դաշնակից չթողեց Հայաստանին։ Ամեն բան զրոյացավ, ու հիմա այլևս նման լուրերը զարմանալի չեն։ Հայաստանի դիվանագիտական պաշտպանությունը ոչնչացված է։ Չկա։ Դրա համար էլ Թուրալ Գանջալիևի ղեկավարած, այսպես կոչված, ադրբեջանական համայնքը դարձել է քաղաքական գործոն։ Ու այդ գործոնի աճը ուղիղ համեմատական է Արցախի սուբյեկտայնությունը ոչնչացնելու Փաշինյանի քաղաքականությանը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hrant.page/photos/a.1825865080783121/2587234007979554/?type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել