«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսօր ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի անդամները Երեւանում հանդիպում են ունենալու ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ: Մեր տեղեկություններով` հայկական կողմի պատգամավորները մի շարք հարցեր են պատրաստվում բարձրաձայնել իրենց ռուս գործընկերների առջեւ:

Վերջերս մեծ աղմուկ հանեց նաեւ ռուս գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը կարմիր ներկելու դեպքը` ի պատասխան ՌԴ Արմավիր քաղաքի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից Գարեգին Նժդեհի հուշատախտակի ներկմանը: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Սոս Ավետիսյանը հայտարարեց, թե այդ թեման վաղուց փակված է: «Չեմ կարծում, որ արձանի ներկման վերաբերյալ էլի քննարկումներ կլինեն, որովհետեւ իրականում իսկապես դա լավ գործողություն չէր, եւ արդեն հայտարարվել է, որ մեզ համար այդ արարքը ընդունելի չէ»,- նշեց նա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել