1. Թրամփը Կոնգրեսի 2 բանաձևերից հետո Ցեղասպանության մասին ընդհանրապես չի խոսել:
2. Նույնիսկ նյութում հղում չկա:
3. Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ վարչակազմի դիրքորոշումը չի փոխվել բանաձևերի արդյունքում:
4. Որևէ վարչակազմի դիրքորոշում չի փոխվել վերջին 40 տարիների ընթացքում:
5. Թրամփը միակ նախագահն է վերջին շուրջ 30 տարիների ընթացքում, որ հայերին ոչինչ չի խոստացել և, հետևաբար, չի «գցել»:
6. Ներկայացուցիչների պալատում Թրամփը ոչ միայն չի խոչընդոտել, այլև աջակցել է բանաձևի ընդունմանը:
7. Սենատում Սպիտակ տան խնդրանքով 3 վետո է կիրառվել, բայց ժամանակավոր:
8. Առաջին անգամ, որովհետև Էրդողանը դեռ Վաշինգտոնում էր, հաջորդ երկու անգամները, որովհետև թուրքերի հետ կոնկրետ թեմայով փորձում էին բանակցել, չստացվեց:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել