Operativ.am-ը գրում է.

ԱՄՆ Կոնգրեսը պետք է հեշտությամբ հավանություն տա Հյուսիսամերիկյան վերանայված առեւտրային համաձայնագրին: Այս մասին Fox Business Network-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը:

Նրա խոսքով՝ անցած շաբաթ Մեքսիկայի կողմից բարձրացված մտավախությունները՝ կապված Մեքսիկայում աշխատանքային նորմերի պահպանման վերահսկողության հարցով Վաշինգտոնի ծրագրի հետ, «թյուրիմացություն» էր, եւ այժմ դրանք լուծվել են:

Անցած շաբաթ Մեքսիկան, ԱՄՆ-ն եւ Կանադան համաձայնեցրել են Մեքսիկայի, ԱՄՆ-ի եւ Կանադայի միջեւ կնաքված համաձայնագրի (USMCA) վերանայված պայմանները 1994-ի ազատ առեւտրի մասին Հյուսիսամերիկյան համաձայնագրի փոխարեն:

Աղբյուրների խոսքով՝ Ներկայացուցիչների պալատը պետք է համաձայնագիրը հաստատի մինչեւ շաբաթվա վերջ:

Լայթհայզերը նշել է, որ թարմացված առեւտրային գործարքը հզոր աջակցություն է ստացել ամերիկացի ֆերմերների, ձեռնարկությունների, ինչպես նաեւ հանրապետականների ու դեմոկրատների կողմից: Նա նշել է, որ համաձայնագիրը մինչեւ 500 000 նոր աշխատատեղ է ստեղծում:

Նա ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ ստիպված է եղել չեղարկել դրույթները, որոնք կենսաբանական դեղամիջոցների համար 10 տարվա բացառիկություն են պահանջում, սակայն ասել է, որ անհրաժեշտ է որոշում կայացնել՝ դեմոկրատներին հանգստացենոլւ համար, որոնք մտավախություն ունեն, որ այդպիսով կբարձրանան որոշ թանկարժեք դեղամիջոցների գները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել