NordPass ընկերությունը հրապարակել է այն ոչ անվտանգ նշանաբառերը, որոնք մարդիկ օգտագործել են 2019 թվականին: Փորձագետները պարզաբանել են, որ հավաքել են ցանց արտահոսած 500 միլիոն նշանաբառերից բաղկացած բազա եւ ի հայտ բերել դրանցից ամենից անհուսալիները։

Ամենատարածված խոցելի նշանաբառերի թվում հայտնվել են նրանք, որոնք բաղկացած են թվերի պարզ համակցություններից (12345,111111,123321) կամ տառերի զուգակցություններից, որոնք ուղղահայաց կամ հորիզոնական գիծ են կազմել QWERTY-ստեղնաշարի վրա (asdfghjkl, qazwsx, 1qaz2wsx):

Փորձագետները նշել են, որ անվտանգ չէ որպես նշանաբառ իգական սեռի տարածված անուններն օգտագործելը: Պարզվել է, որ 800 հազարից ավելի մարդ օգտագործում է «password» նշանաբառը, որը նույնպես հուսալի չէ:

Բացի այդ, ցուցակում հայտնվել են այնպիսի պարզունակ նշանաբառեր, ինչպիսիք են՝ ,iloveyouե-ը, ,testե-ը, ,princessե-ը, ,sunshineե-ը, ,monkeyե-ը, ,familyե-ը, ,footballե-ը: Մասնագետների խոսքով՝ խոցելի նշանաբառերի թոփում այս տարի հայտնվել են այն նույն համակցությունները, ինչ եւ անցյալ տարի: Նրանք բացատրել են, որ դրա պատճառն այն է, որ մարդիկ չեն ցանկանում հիշել երկար ու բարդ նշանաբառեր, ինչպես նաեւ համարում են, որ իրենք թաքցնելու բան չունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել