Գիտնականները խոսել են աշխատավայրում հայհոյանքի օգուտի մասին։ Ավելին, նրանք, ովքեր հայհոյախառն բառապաշար են օգտագործում, ավելի հանգիստ են, հավասարակշռված և կայացած։

Ոչ նորմատիվ բառապաշարը աշխատավայրում միավորում է աշխատակիցներին, բարձրացնում է կոլեկտիվում վստահությունը, բարելավում է առողջությունը և նպաստում է թիմի հաջողությանը։ Այս մասին ասվում է մասնագետների նոր հետազոտության մեջ,- գրում է Huffpost պարբերականը։

Գիտնականները վստահեցնում են, որ հայհոյանքն օգտակար է կյանքի տարբեր ոլորտներում։ Հայհոյող մարդիկ ավելի քիչ են ստում, զգայական ինտելեկտի և IQ-ի ավելի բարձր մակարդակ ունեն, ինչպես նաև հարուստ բառապաշար։

Մասնագետները նշում են, որ ոչ նորմատիվ բառապաշարը փոխանցում է այն զգացմունքներն ու բովանդակությունը, որոնք անհնար է արտահայտել առօրյա լեզվով։ Հենց այդ պատճառով էլ մարդիկ ավելի լավ են իրար հասկանում, ինչն ի վերջո բերում է վստահության։

Հայհոյանքը օգտակար է նաև առողջության համար։ Տեղին ասված կոպիտ խոսքը կարող է նվազեցնել անհարմարության զգացումն ու անգամ մեծացնել ցավի նկատմամբ դիմադրողականությունը։

Փորձագետները նաև պարզել են, որ միջինում մարդն օրական մոտ 80 ոչ նորմատիվ բառ է օգտագործում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել