Աշխարհի ամենածեր ամուսնական զույգը՝ Միացյալ Նահանգների բնակիչներ 106-ամյա Ջոն և 105-ամյա Շառլոտ Հենդերսոնները, նշել են իրենց հարսանիքի 80-ամյակը, հայտնում է CNN-ը:

Տարեդարձի կապակցությամբ, Ջոնը 1920-ի երկտեղանոց ավտոմեքենայով շրջել է Շառլոտի հետ և ծաղկեփունջ նվիրել նրան՝ կրկնելով իրենց առաջին ժամադրությունը: Ամուսիններն այդ հիշարժան օրը նշել են ընտանիքի և մտերիմների շրջապատում, դիտելով զույգի միասին անցկացրած տարիների լուսանկարներով սլայդ-շոուն:

Նրանք հանդիպել է Տեխասի համալսարանում 1934 թ.-ին, իսկ ամուսնացել են՝ 1939-ին: Հենդերսոններն ընդգրկված են Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենահին ամուսնական զույգ:

Հեռուստաալիքը նշում է, որ ամուսինները ունեն լավ առողջություն, և երկարակեցության ու երջանիկ ամուսնության գաղտնիքը համարում են չափավոր առօրյան և փոխադարձ սերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել