Հայաստանի միգրացիոն ծառայությունը ներկայացրել է «Միգրացիան թվերով. վերլուծական տեղեկագիր» պարբերականի հատուկ թողարկումը՝ «ՀՀ-ում աշխատող օտարերկրացիները», որում մշակված և ներկայացված են 2019-ի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ աշխատաշուկայում զբաղված օտարերկրացիների վերաբերյալ վիճակագրական տվյալները։

Ներկայացված տվյալները ստացվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ եկամտային հարկ վճարողների տվյալների շտեմարանից։

2019-ի առաջին կիսամյակին, համաձայն ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից ներկայացված եկամտային հարկի ամսական հաշվարկների, ՀՀ-ում աշխատող օտարերկրացիների թիվը կազմել է 4,990 անձ կամ ՀՀ աշխատաշուկայում «զբաղվածների» ընդհանուր թվի (964.2 հազար մարդ) 0.5%-ը։

Օտարերկրացի աշխատուժի մեծամասնությունը՝ 3,031 անձ կամ ընդհանուր թվի 60.7%-ը, եղել են տղամարդիկ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել