Hraparak.am-ը գրում է.

Ուկրաինան և Ադրբեջանն աջակցում են մեկմեկու տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության վերականգնմանը։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ հայտարարության ժամանակ։ Այս մասին հայտնում է «УНН»-ը։ «Այսօրվա մեր զրույցի կարեւոր թեմաներից է ռեգիոնալ եւ ազգային անվտանգության ապահովումը։ Խոսքը նախ եւ առաջ Արեւելյան Ուկրաինայում ընթացող պատերազմի եւ Լեռնային Ղարաբաղյան հակամարտության մասին է։ Մենք մշտապես աջակցում ենք մեկմեկու տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության վերականգնման հարցերով՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- մասնավորապես ասել է Ուկրաինայի նախագահը։ Նա մասնավորապես շեշտել է, որ իրենք շարունակում են աշխատել այս ուղղությամբ եւ երկկողմ մակարդակով եւ միջազգային հարթակներում, ինչը վկայում է ադրբեջանա-ուկրաինական հարաբերությունների ռազմավարական բնույթի մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել