Հարգելի և շատ սիրելի Սերժ Թանկյան,
Հայաստանում Ձեր իրականացրած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխությունը հասել է այն դրվագին, որ պետական բյուջեից ժողովրդի վարչապետի դստեր համար ավտոմեքենա է գնվում: Չենք բացառում, որ Դուք հենց այս Հայաստանի համար եք պայքարել, Դուք հարկատուի հաշվին ժողովրդի վարչապետի աղջա համար մեքենա գնելու համար եք պայքարել, բայց չե՞ք կարծում, որ անարդար բան կա այս ամենում. օրինակ՝ կարող էին, չէ՞, պետական բյուջեի հաշվին բնակարան գնել Ձեր համար, Դուք էլ փաստացի կատարած կլինեիք ժողովրդի վարչապետին տրված խոստումը՝ բնակարան գնել և ավելի շատ ժամանակ անցկացնել Հայաստանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել