Panorama.am-ը գրում է.

Միանշանակ այդպես չէ, որ ստուգումներ միայն իրականացվում են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանն՝ արձագանքելով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե հարկային ստուգումներ միայն իր ընկերություններում են իրականացվում։

ՊԵԿ փոխնախագահի խոսքով՝  գոյություն ունի ստուգումների իրականացման կարգ, և ցանկացած պահի կամ կամայականորեն հնարավոր չէ ինչ-որ մի տնտեսվարողի նկատմամբ ստուգումներ իրականացնել։ Դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ են համապատասխան օրենսդրական պահանջների առկայություն, որից հետո միայն հնարավոր է լինում ստուգումներ իրականացնել։

Էդվարդ Հովհաննիսյանն ասաց, որ եթե կան այլ տնտեսվարողներ, որոնք ունեն բազմաթիվ բիզնեսներ և խոշոր հարկ վճարողներ են, բնականաբար, տրամաբանորեն այդ ընկերություններում ստուգումներն ավելի հաճախակի են լինում, քան մյուս ընկերություններում։

«ՊԵԿ-ում թիրախային ստուգումների գործելաոճը բացակայում է»,- հայտարարեց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել