«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` նախօրեին Ամուլսարի հանքի շահագործման հարցով քննարկումները բավականին ակտիվ են անցել: «Մենք տեղեկացանք, որ մասնակիցների աշխարհագրությունը բավականին լայն է եղել, եւ բացի ջերմուկցիներից, քննարկմանը մասնակցել են նաեւ այլ քաղաքների բնակիչներ: Ավելին, մենք տեղեկացանք, որ քննարկմանը մասնակցել եւ ելույթներ են ունեցել նաեւ «Սասնա ծռեր» կուսակցության անդամներ Վարուժան Ավետիսյանը, Գեւորգ Սաֆարյանը, ՔՈ կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը, այսինքն` անձինք, ովքեր մշտապես էլ դեմ են արտահայտվել Ամուլսարի հանքի շահագործմանը:

Ինչպես հայտնի է, հանրային քննարկման թեման Ամուլսարի տարածքում գտնվող գույքի ձմեռացմանը թույլտվություն տալու մասին հարցն էր: Հանրային քննարկման ժամանակ հարցը դրվեց քվեարկության, եւ բոլորը միաձայն դեմ արտահայտվեցին թույլտվություն տալուն»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել