iAppleBytes-ի փորձագետներն ապացուցել են, որ iOS-ի վերջին նորացումը դրականորեն է ազդում անցած սերունդների iPhone-երի արտադրողականության վրա: Համեմատական թեստը հասանելի է YouTube-ում բլոգերների ալիքում։

Մասնագետները փորձնական կարգով iPhone Xr, 8 եւ հին 7, 6s ու SE սմարթֆոնները նորացրել են մինչեւ iOS 13.3 եւ թեստեր անցկացրել Geekbench բենչմարկում: Պարզվել է, որ գրեթե բոլոր սարքերն սկսել են ավելի արագ աշխատել: Մասնավորապես, iPhone Xr-ի արտադրողականությունը 3646-ից աճել է մինչեւ 3732 բալ, iPhone 7-ինը՝ 1933-ից մինչեւ 2323 բալ:

Այնուհետեւ բլոգերներն ստուգել են, թե ինչպես է iOS 13.3-ն ազդել դեւայսների ինքնավար աշխատանքի ժամանակի վրա: Պարզվել է, որ չորս սմարթֆոններից երեքը թեստում սկսել են ավելի երկար աշխատել: Օրինակ, 2016 թվականին թողարկված iPhone 7-ի ինքնավարությունն աճել է գրեթե 40 րոպեով: iOS 13.3 հանրամատչելի տարբերակը թողարկվել է դեկտեմբերի 10-ին այն բոլոր սմարթֆոնների համար, որոնք ունեն արդիական օպերացիոն համակարգ: Նոր օպերացիոն համակարգի հետ միասին Apple-ը թողարկել է iOS 12.4.4 անսպասելի նորացումը, որը նախատեսված է հնացած iPhone-ների եւ iPad-ների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել