Անգլիայում մարքեթինգային գործակալություններից մեկը իր աշխատակիցներին առաջարկել է անցնել աշխատանքային ճկուն գրաֆիկի՝ հաշվի առնելով այն օրերը, որոնք հատկացվել են զարթխումի համար: Այսպիսով, գործատուն նախատեսում է երիտասարդներին ներգրավել համագործակցության՝ հայտնում է BBC-ն:

19-ամյա PR մենեջեր Էլիի խոսքով՝ նրա գործատուն առաջարկում է ճկուն աշխատանքային ժամեր և անսահմանափակ թվով վճարովի արձակուրդային օրեր: Բացի այդ, աղջկան թույլ են տվել այսպես կոչված «զարթխումային օրեր» վերցնել և աշխատել այս օրերին տանից:

«Ուստի աշխատակիցները ստիպված չեն խաբել իրենց վերադասին: Բայց նաև շատ ընկերություններում կան արձակուրդներ երեխաներ ունեցող աշխատողների համար, բայց ոչ միշտ առանց երեխաների աշխատակիցների համար»,- ասել է Էլին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել