Մեր ուղեղը հիասքանչ մեքենա է, որին դեռ ոչ մի համակարգիչ չի կարողացել գերազանցել։ Սակայն ցանկացած մեխանիզմում էլ ժամանակ առ ժամանակ խափանումներ լինում են, և մարդկային ուղեղն էլ բացառություն չէ։ Երբեմն այն մեզ վրա այնպիսի հնարքներ է գործածում…

Ֆանտոմային զանգի և վիբրացիայի համախտանիշ

Ֆանտոմային զանգը զգացողությունն է, թե բջջային հեռախոսդ զանգում է, այն դեպքում, երբ իրականում ոչինչ տեղի չի ունենում։

Ուրվականային զանգը կարող է լսվել ցնցուղ ընդունելիս, հեռուստացույց դիտելիս կամ վարսահարդարիչը միացրած ժամանակ։ Նույն ձևով կարող եք ֆանտոմային վիբրացիան զգալ, եթե հեռախոսը այդ ռեժիմի վրա է դրված։

Դռնախորշի էֆեկտ

Ձեզ հետ, անշուշտ, պատահած կլինի, որ գնում եք մյուս սենյակ ինչ–որ մի իրի հետևից, հասնում եք և հանկարծ հասկանում, որ չեք հիշում, թե ինչու եք այստեղ։ Բանն այն է, որ մեր ուղեղը հիշողության որոշակի ծավալ ունի։ Դա նշանակում է, որ կարևոր ինֆորմացիան այն պահում է, իսկ անպետք «ֆայլերը» ջնջում։ Երբ մենք նոր տարածք ենք մտնում, ուղեղը դա որպես նոր առաջադրանք է գնահատում և համապատասխանաբար ջնջում է նախորդ «ֆայլերը»։

Կեղծ հիշողություններ

Երբեմն մեր ուղեղը հիշողություններ է «իրենով անում», որոնք իրականում չեն եղել։ Մենք վստահաբար կարող ենք մանկությունից ինչ–որ դրվագ պատմել առանց կասկածելու, որ նման բան ընդհանրապես չի եղել։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ մեր ուղեղը հաճախ հիշողություններ է «կառուցում»՝ հիմնվելով արդեն իրադարձությունից հետո ստացված ինֆորմացիայի վրա։ Եվ ինֆորմացիայի յուրաքանչյուր նոր աղյուս նորից ու նորից լրացնում է այդ պատկերը։ Հենց այդպես էլ ի հայտ է գալիս այդ երևույթը, որը նաև «ազնիվ սուտ» են անվանում։

Վրիպախոսություն՝ ըստ Ֆրեյդի

Հիշեք, թե քանի անգամ եք անհարմար դրության մեջ ընկել հանկարծ այնպիսի բաներ ասելով, որը նկատի չունեիք։ Նման երևույթը կատակով անվանում են վրիպախոսություն՝ ըստ Ֆրեյդի։ Իրականում այդպիսով ուղեղն ակնարկում է, որ տվյալ պահին մենք այն չենք խոսում, ինչ զգում ենք։ Երբ մենք հոգնած ենք կամ ծանրաբեռնված իրադարձություններով, ուղեղը հնարք է գտնում մեզ առավել հուզող բաները ենթագիտակցությունից դուրս հանելու համար։ Դա կարելի է որպես ուղեղի յուրօրինակ դավաճանություն ընկալել, սակայն իրականում այն փորձում է մեզ հուշել, որ առօրյա խոսակցություններից ավելի կարևոր բաներ կան։

Հայելային պատկեր vs լուսանկար

Հավանաբար, նկատել եք, որ հայելու մեջ դուք ձեզ դուր եք գալիս, իսկ նույն պահին արված լուսանկարում՝ ոչ։ Կարծում եք՝ համընկնու՞մ է։ Բացարձակ, դա պարզապես ձեր կատակասեր ուղեղի ևս մի հնարք է։ Դա շատ պարզ է բացատրվում։ Մենք սովոր ենք մեր արտացոլմանը հայելու մեջ։ Իսկ ուղեղը անակնկալներ չի սիրում։ Այդ պատճառով էլ մեզ դուր չեն գալիս մեր լուսանկարները, քանի որ դրանք 3D են և դրանց վրա ավելի տեսանելի են մեր դեմքի և մարմնի բնական անհամաչափությունները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել