Shamshyan.com-ը գրում է․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սարգսյանի հրամանով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար է նշանակվել Հարություն Հարությունյանը։

Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով Գյումրի քաղաքում ստեղծվել է ճանապարհային ոստիկանության նոր դասակ և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի հրամանատար է նշանակվել Լյուդվիգ Ղանդիլյանը։

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով Վրույր Գաբրիելյանը, ով մինչ այդ աշխատում էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար և օրեր առաջ էր ազատվել զբաղեցրած պաշտոնից, նշանակվել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի հրամանատար։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել