Ցուլ

Նրանք ամենավստահելի և լավագույն ընկերներն են։ Ցլերի համար գլխավոր արժեքն իրենց մտերիմներն ու ընկերներն են։ Ցլերը միշտ աչքի են ընկնում իրենց կայունությամբ և արդարության հանդեպ իրենց սիրով, այդ պատճառով նրանցից լավ ընկերներ են ստացվում։ Նրանք միշտ օգնության կհասնեն և պատրաստ են հրաժարվել ամեն ինչից հանուն իրենց սիրելի մարդու։ Նրանք ընկերներ են գտնում դպրոցում և համալսարանում և այդ ընկերությունը պահպանում են իրենց ողջ կյանքի ընթացքում։ Այս մարդկանց հետ համարձակորեն կարող եք գնալ հետախուզության։

Կույսեր

Կույսերը շատ հուսալի և հավատարիմ ընկերներ են։ Սակայն որպեսզի նրանք դառնան ձեր ընկերը, պետք է շատ չարչարվեք։ Ամբողջ խնդիրը Կույսերի բարդ բնավորությունն է։ Նրանք շատ պահանջկոտ մարդիկ են և երբեք չեն ներում ուրիշների սխալները։ Նրանք սովոր են ամեն ինչ կատարյալ տեսնել, այդ պատճառով հաճախ անհնարինն են պահանջում ուրիշներից։ Սակայն եթե կարողանաք շահել նրանց վստահությունը, ապա նրանք կդառնան շատ լավ ընկերներ։ Որպես կանոն, նրանք այդքան էլ շատ ընկերներ չունեն, սակայն իրենց քիչ ընկերների համար նրանք պատրաստ են ամեն ինչի։

Առյուծ

Երեկույթների աստղ և բոլորի սիրելի։ Այսպիսի մարդկանց հետ շատ բարդ է ընկերություն անել, քանի որ ստվերում մնալու վտանգ կա։ Նա իր վրա կհրավիրի բոլորի ուշադրությունը՝ մոռանալով մնացածի մասին։ Սակայն սա Առյուծների միայն մեկ կողմն է,որը դրսևորվում է միայն մարդաշատ վայրերում։ Եթե մոտակայքում ոչ ոք չկա, ապա Առյուծները փոխվում են և վերածվում այլ մարդու․ նրանք առատաձեռն ու մեծահոգի մարդիկ են, որոնք պատրաստ են մեծ զոհաբերությունների գնալ հանուն իրենց ընկերների։ Նրանք կարողանում են գնահատել ընկերությունը, սակայն միայն այն ժամանակ, երբ մոռանում են մտածել միայն իրենց մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել