Factor.am-ը գրում է.

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր որոշում կայացվեց ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի ատելության խոսքի դեմ պայքարի մեխանիզմների մշակմամբ։

Խումբը ղեկավարելու է իշխանական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։ Հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ատելության խոսքի առումով թիրախում են ոչ միայն կանայք, երեխաները, այլև պաշտոնյաները։

Զոհրաբյանը հիշեցրեց, որ իր դեպքում դա հատկապես երևաց Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, երբ ինքը քաղաքապետի թեկնածու էր։

«Ծաղկեպսակ էին բերել մեր բակ, վրան գրված՝ Նաիրա Զոհրաբյան։ Մայրս իջել էր ներքև, և երբ նա տեսավ դա՝ ուշագնաց եղավ։ Մայրս այդ դեպքի պատճառով հիվանդություն ձեռք բերեց»,- պատմեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել