U.S.News ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահզոր երկրների ցուցակը, որը գլխավորում է ԱՄՆ-ն: Երկրորդ հորիզոնակում Ռուսաստանն է: Եռյակը եզրափակում է Չինաստանը:

Ցուցակը կազմելիս հաշվի են առնվել այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են բնակչության թվի և ՀՆԱ-ի վերաբերյալ տվյալները:

Ըստ ամսագրի, աշխարհի ամենահզոր երկրները անընդհատ ԶԼՄ-երի գլխագրերում են, մեծ ազդեցություն ունեն քաղաքական ասպարեզում և առանցքային դեր են խաղում գլոբալ տնտեսական մոդելների ձևավորման հարցում:

Աշխարհում նվազագույն ազդեցություն ունեցող երկրների շարքում են Սլովակիան, Սլովենիան, ինչպես նաև Էստոնիան, Լատվիան և Լիտվան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել