Երաժշտագետների և ծրագրավորողների խումբը կփորձի ավարտին հասցնել Լյուդվիգ վան Բեթհովենի անավարտ ստեղծագործությունը, գրում է Le Figaro-ն:

Արդյունքը կներկայացվի 2020 թվականի ապրիլի 28-ին Բոննում և կդառնա հայտնի կոմպոզիտորի ծննդյան 250-ամյակին նվիրված տոնական հանդիսությունների գլխավոր իրադարձություններից մեկը:

Հայտնի կոմպոզիտորը սկսել է աշխատել այդ սիմֆոնիայի վրա, երբ վերջացնում էր հռչակավոր 9-րդ սիմֆոնիան և «Ձոն ցնծությանը», բայց արդյունքում նրա մահից հետո մնացել են մի քանի ձեռագիր ուրվագրեր:

Մասնագետների խումբը կփորձի ավարտել Բեթհովենի փոխարեն՝ օգտագործելով մեքենայական ուսուցման մեթոդներ ու ծրագրեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել