Hraparak.am-ը գրում է.

ՀՀ Վերաքննիչ դատարանում դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը՝ առաջին ատյանի դատարանի կողմից գրավ չկիրառելու որոշման դեմ։

Դատական նիստին ներկա չէր Ռ.Քոչարյանը։ Նրա պաշտպաններից Հայկ Ալումյանը հրապարակեց դիմումը Քոչարյանի անունից։

Դիմումում նշված էր, որ ինքը չի ցանկանում այսօրվա նիստին ներկայանալ։ Առանց նրա դատական նիստը որոշվեց շարունակել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել