Tert.am-ը գրում է.

Քաղաքապետարանում տեղի է ունեցել պաշտոնեական կեղծիք. հաղորդում եմ տվել հանցագործության մասին՝ ասելով, որ Հայկ Սարգսյանը քաղաքապետի լիազորությունները կատարելու իրավունք չուներ: Այս մասին Երևանի ավագանու այսօրվա նիստում հայտարարեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Այսօր ստացել եմ քաղաքապետի կարգադրությունը՝ Հայկ Մարությանին արձակուրդ տրամադրելու մասին, որով լիազորությունները վերապահվում էր նաև քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին: Տեղի է ունեցել պաշտոնեական կեղծիք, և նոյեմբերի 4-ին այս որոշումը ստեղծվել է և հետին ամսաթվով՝ հոկտեմբերի 17-ով գրվել է թուղթ, որն իրականում գրվել էր նոյեմբերի 4-ին: Դուք ինձ տալիս եք փաստաթուղթ՝ քաղաքապետի ստորագրությամբ, ասում եք՝ այս մեկն է: Ես ունեմ այդ նույն կարգադրությունը, բայց այդտեղ Ձեր ստորագրությունը չէ: Սա այն փաստաթուղթն է, որը դուք փոխել եք»,- հայտարարեց Դավիթ Խաժակյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել