Hraparak.am-ը գրում է.

Երեւանի քաղաքապետարանի ավագանու այսօրվա նիստի երկրորդ հարցով հաստատվեց Երեւանի քաղաքապետարանի 2019 թվականի դեկտեմբերի 11-ի N որոշումը եւ «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին։  

Քաղաքապետ Հայկ Մարությանը նշեց, որ իրենք պոպուլիստական հայտարարություններով հանդես չեն գալու․ «Մենք սկսելու ենք պրոցեսներ, որոնց արդյունքը լինելու է 15-20 տարի հետո։ Նույն  այդ աղբի վերաբերյալ ես ուզում եմ ասել, որ այս ոլորտներում՝ աղբահանություն, տրանսպորտ, ամբողջ Եվրոպան անցել է այս ճանապարհը, սկզբում եղել է  պետական, համայնքային, հետո սկսել են անել մասնավորի հետ, հետո տեսել են վիճակը վատացել է, ետ են եկել, որպեսզի այս գործընթացներն իրականացնեն համայնքային ուժերով»։

Բարձրաձայնելով հարց՝ ազատակա՞ն  շուկա, թե՞ ոչ, Մարությանը պատասխանեց․ «Եղել են մրցույթներ, մրցույթներին ոչ մի մասնավոր չի մասնակցել, շուկան այս պահին պատրաստ չէ՝ այս մեծ ծավալը սպասարկելու։ Անկախ ամեն ինչից՝ սա մեծ ու ճիշտ քայլ է, ես շնորհակալ եմ մեր ավագանուն, ովքեր այդ ուղղությամբ մեծ աշխատանք են կատարել։ Ես ակնկալում  եմ, որ այդ ՀՈԱԿ-ը պետք է ամբողջ ուժով գործի, արդյունքներ կան 3 ամսից, արդյունքներ կան՝ 1 տարուց, կան՝ 20 տարուց։ Քանի որ ակնհայտ է, որ համայնքն այս պահին չի կարող ամբողջ գույքը համալրել, ես կոչ եմ անում Երեւանում գործող, նաեւ սփյուռքի հայրենակիցներին, մեծ մասնակցություն ունենալ այս համայնքի գույքի համալրմանը, եւ համայնքը ձեզ շատ շնորհակալ կլինի ձեր ուշադրության համար»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել