Երևանի ավագանու նիստն եմ նայում, ավագանու ընդդիմադիր անդամ Թեհմինա Վարդանյանը հարց է սկսում հնչեցնել, և բառացիորեն վայրկյաններ անց քաղաքապետ Հայկը ընդհատում է հարցը և անջատել տալիս խոսափողը։ Չլսելով հարցը՝ քաղաքապետի պաշտոնը դերասանության հետ շփոթած Հայկը գուշակի նման հայտարարում է, թե Թեհմինան թեմայից շեղվում է։

«Նոր» Հայաստանում օր օրի ավելի մեծ թափ են հավաքում ընդդիմությանը ապօրինի և ճնշումներով լռեցնելու գործողությունները։ Թե բա՝ ժողովրդավարական բաստիոն։

Քննարկվում է «Քայլող մարդու» արձանի տեղադրման հարցը, ասել կուզի՝ քայլած ունենալու նիկոլիզմի «գաղափարաբանության» ներդրման հարցը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել