Panorama.am-ը գրում է.

«Մարտահրավերներից մեկն այն է, որ Հայաստանը դեռ չի ստորագրել ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը ԵՄ հետ և այն բոլորովին կապված չէ Հայաստանի կամ Wizz Air-ի հետ. այն կապված է Բրեքսիթի հետ։ Այնուամենայնիվ, երբ մի քանի շաբաթ առաջ Բրյուսելում էի, հստակ նշվեց, որ հենց որ հնարավոր լինի համաձայնագիրը ստորագրել՝ ԵՄ-ն պատրաստ է ամեն ինչ անել, որ այն արագ լինի։ Մենք ակնկալում ենք, որ համաձայնագիրը կստորագրվի հաջորդ տարվա սկզբին և դրա շնորհիվ մենք չենք ունենա այն սահանափակումները, որոնց բախվել է Wizz Air-ը՝ իր ուղղություններն ընտրելիս»,-այս մասին այսօր ասաց քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ Wizz Air բյուջետային ավիաընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրաս Ռադոյի, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեի համատեղ մամուլի ասուլիսում, որը հայտարարում էր Wizz Air-ի մուտքը Հայաստան։

Տաթևիկ Ռևազյանը նշեց, որ Wizz Air-ին շուկա ներգրավելու համար հատուկ բան չի արվել, ընդամենը օրենքը փոխելու հարցում ավելի ճկուն լինելն էր ու մեկնման հարկի հետ կապված հարցը։

«Երբ դու ունես 25 եվրո արժեցող տոմս ու պետք է վճարես 20 եվրո մեկնման հարկ, դա ավիաընկերության համար ընդունելի չէ։ Ամեն դեպքում Wizz Air-ը խրախուսվում է նույն հիմքերով, ինչ որ ցանկացած այլ ավիաընկերություն, որը չվերթներ է իրականացնում Հայաստանից»,-ասաց Տաթևիկ Ռևազյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել