Դեկտեմբերի 14-ին երգչուհի Լիլուն պսակադրվեց: BlogNews.am-ն արդեն պատմել էր հարսանեկան իրարանցման, հարսանյաց զգեստի ընտրության և այն մասին, թե ինչ ոճի հարսանիք է պլանավորում զույգը կազմակերպել:

Երգչուհին ապագա ամուսնուն՝ Արկադիին հանդիպել է ԱՄՆ-ում, չնայած ծանոթացել են տարիներ առաջ Հայաստանում: Լիլուն միայն հարսանիքի օրը հրապարակեց նրա լուսանկարը։ Մինչև օրս երգչուհու հետևորդները փորձում էին գուշակել՝ ով է նրա ապագա ամուսինը:

Լիլուին խորանի մոտ ուղեկցել է քեռին, ով երգչուհու համար կարծես հայր լինի: Հարսանեկան խնջույքին ներկա էին զույգի մտերիմները և հարազատները, ինչպես նաև շոու-բիզնեսի ներկայացուցիչները՝ Մերի Մակարյանը, Վահագն Ստեփանյանը, Շպռոտը, Նորոն, Էնջլ Մարտիրոսյանը:

Երեկոյի ընթացքում հյուրերին ուրախացրել են Նորոն և Շպռոտը, իսկ Արտավազդ Ամիրյանը վարել է հարսանեկան խնջույքը: 

View this post on Instagram

A post shared by Shprotofficial (@shprotofficial) on

View this post on Instagram

A post shared by Armenia (@_luxury_blog._) on

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել