Tert.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է ընդունել ամերիկացիների կողմից հնդկացիների «ցեղասպանությունը»՝ ի պատասխան ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման: Այս մասին տեղեկացնում է «Միլլիյեթ» պարբերականը:

«Մենք նույնպես պետք է հանդես գանք ձեր դեմ մեր խորհրդարանի նմանատիպ որոշումներով: Եվ մենք դա կանենք: Մի՞թե կարելի է լռել հնդկացիների մասին, երբ խոսում ես Ամերիկայի մասին: Դա ԱՄՆ-ի համար ամոթալի էջ է»,- նշել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը հերթական անգամ նշել է, որ իրենք «բացել են արխվները՝ միլիոնից ավելի փաստաթղթեր 1915 թվականի դեպքերի վերաբերյալ»:

Սպառնալով ընդունել ամերիկացիների կողմից հնդկացիների ցեղասպանությունը՝ թուրք առաջնորդն առանձին հիշատակել և նշել է, որ չի կարելի մոռանալ նաև ֆրանսիացիների կողմից «Ռուանդայում և Ալժիրում կատարած սպանությունները»:  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել