Tert.am-ը գրում է․

Ղազախստանում մտադիր են Ալմաթի քաղաքը վերանվանել և վերականգնել քաղաքի նախկին՝ Ալմա Աթա անունը: Ինչպես փոխանցում է iz.ru-ն, այս միտքը քննարկման կներկայացվի, եթե պարզվի, որ քաղաքի բնակիչների մեծամասնությունն այդ մասին է մտածում:

Նման կարծիք է հայտնել երկրի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի խորհրդական Երլան Կարինը՝ պատասխանելով ղազախ գրող և հասարակական գործիչ Օլժաս Սուլեյմանովին, որը հայտարարել էր, որ նախագահն իր հետ զրույցում կողմ է արտահայտվել այդ մտքին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել