Ֆիլիպիններից թեթևատլետուհին մրցաշարի եռակի հաղթող է դարձել իր ձեռքով պատրաստված կոշիկներով: 11-ամյա Ռեյա Բուլոսը հաղթել է 400, 800 և 1500 մետր մրցավազքում: Նա լրագրողների ուշադրությունը գրավել է ոչ միայն արդյունքներով, այլև սպորտային կոշիկներ չունենալու փաստով:

Աղջիկը ոտնաթաթերը փաթաթել է բժշկական ժապավենով, որի վրա գրել է Nike և նկարել հայտնի ընկերության պատկերանշանը: Հավանաբար նրա ծնողները պազապես գումար չեն ունեցել սպորտային կոշիկների համար, ենթադրել է World of Buzz-ը:

Ռեյան մրցաշարին մասնակցել է դեռահասների տարիքային կարգում: Հարյուրավոր մարզիկներ են մասնակցել մրցանակային տեղերի համար պայքարին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել