«49-ից 6-ը» ազգային վիճակախաղի 9 միլիոն կանադական դոլարով (6.8 միլիոն ԱՄՆ դոլար) ջեքփոթը խաղարկվել է Կանադայում: Այս մասին հայտնել են խաղարկությունն իրականացնող OLG ընկերության ներկայացուցիչները:

«Հանվել են 9, 12, 17, 23, 41 և 44 թվերը: Բոնուսային թիվը 3-ն է»,- հստակեցրել են կազմակերպիչները: Այս պահին հայտնի է, որ հաղթողը Կանադայի ֆրանսախոս Քվեբեկ նահանգից է:

Բացի այդ, խաղարկվել է, այսպես կոչված, մխիթարական մրցանակ՝ 1 միլիոն կանադական դոլարի (760 հազար ԱՄՆ դոլար) չափով: Հաղթող տոմսը վաճառվել է Օնտարիոյում:

«49-ից 6-ը»-ի կանոնների համաձայն, մրցանակ ստանալու համար անհրաժեշտ է կազմակերպիչներին ներկայացնել հաղթող տոմսը, իսկ հաղթողի անունը պետք է հրապարակվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել