Նումերոլոգիան՝ թվագիտությունը, գիտություն է թվերի մասին, որը շատ հետաքրքիր բաներ կարող է պատմել ձեզ։ Օրինակ՝ ձեր ամուսնության օրը կարող է ազդել ձեր հետագա կյանքի վրա։ Գումարենք ձեր ամուսնության օրը, ամիսն ու տարեթիվը, իսկ հետո գումարեք ստացված թիվը։

Օրինակ, եթե հարսանիքը եղել է 2004 թվականի հուլիսի 19-ին, ապա այսպես ենք անում. 1+9+7+2+4. Ստացվում է 23։ Հետո իրար ենք գումարում երկուսն ու երեքը՝ 2+3, և ստանում ենք 5։ Նշանակում է՝ ձեր թիվը հինգն է։

«1» – Դուք ամուր ընտանիք ունեք, որը շատ փորձություններով կանցնի։ Դուք նույնիսկ կմտածեք բաժանվելու մասին, սակայն ամուսնու կամքի ուժն ու կնոջ իմաստնությունը թույլ չեն տա դա անել։ Դու կաջակցեք և կլսեք միմյանց։

«2» – Դուք իրար կես բառից եք հասկանում։ Դուք նման եք թե բնավորությամբ, թե խառնվածքով։ Ձեր ընտանիքում ներդաշնակություն և հարգանք է տիրում միմյանց նկատմամբ։

«3» – Դուք կյանքի նկատմամբ տարբեր հայացքներ ունեք, այդ պատճառով էլ հաճախ կվիճեք։ Ձեր վեճերը հաճախ կենցաղային խնդիրների պատճառով են ծագելու։

«5» – Այս զույգը ցանկանում է շուրջը բոլորին ցույց տալ, թե որքան կատարյալ են իրենք։ Նրանք չեն վիճում ուրիշների ներկայությամբ, իսկ հարաբերությունները տանն են պարզում։ Նրանք կարող են ժպտալ միմյանց, բայց չմոռանալ վիրավորանքը։

«6» – Դուք երկուսդ էլ առաջնորդ եք և պետք է կարողանաք զիջել միմյանց։ Կինը պետք է այս դեպքում իմաստուն գտնվի և թույլ տա ամուսնուն դառնալ տան գլխավորը։ Դուք ամուր միություն կունենաք, եթե ընդունեք իրար։

«7» – Դուք ամենակայուն զույգը կլինեք հոգեբանական և նյութական առումով։ Սակայն նման կայունությունը ժամանակի ընթացքում կարող է ձանձրացնել, և դուք կսկսեք կյանքում նեգատիվ փնտրել։ Բայց եթե պահպանեք միմյանց հանդեպ ձեր սերը, ամեն բան լավ կլինի։

«8» – Ընտանիքի համար սա ամենաերջանիկ թիվն է, անվերջ սիրո խորհրդանիշը։ Կենցաղը չի սպանի ձեր ամուսնությունը, քանի որ ձեզ համար զգացմունքներն ավելի կարևոր են։ Ողջ կյանքի ընթացքում փոխադարձ սերն ու հոգատարությունն են ուղեկցելու ձեզ։

«9» – Պատրաստ եղեք նրան, որ ձեր զուգընկերը կարիերայի մասին ավելի շատ է մտածելու, քան ընտանիքի։ Հաճախ այս ամուսնությունները երջանիկ չեն լինում, քանի որ ամուսինը կորում է աշխատավայրում, իսկ կինն օրերով տանն է նստում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել