Tert.am-ը գրում է.

Պետք է ստեղծել առողջապահական պետական հիմնադրամ, բայց ոչ լրացուցիչ հարկատեսակ առաջացնելու միջոցով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը` անդրադառնալով առաջարկվող առողջապահական հարկին:

«Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը և առաջարկվող հայեցակարգը: Միջազգային փորձը փաստում է, որ, ըստ էության, երկու համակարգ կա` մեկը պետական ամբողջական ֆինանսավորմամբ, մյուսը՝ ապահովագրությամբ. ներկայումս մեզ մոտ առաջին տարբերակն է,  որը շատ անարդյունավետ է գործում, քանի որ բավարար ֆինանսավորում չի ստանում: Ցանկացած առողջապահական բարեփոխումներ իրականացնելիս պետք է առաջին հերթին գնահատենք առողջապահական ծառայությունների որակը, պետք է մշակվի առողջապահական ծառայությունների ստանդարտներ, որ դրան համապատասխան ստուգենք»,–ասաց նա:

Սուրեն Պարսյանը նշեց, որ առաջարկվող մոդելը բավականին տարածված մոդել է և դրա տարբեր տարատեսակները կան: Նա նկատեց, որ առաջարկվում է 4-6 տոկոսի չափով լրացուցիչ հարկ սահմանել, որը թույլ կտա առողջապահական պետական հիմնադրամ ստեղծել և հավաքել գումարները:

«Այս իրավիճակում առավել ճիշտ կլիներ, որ եկամտային հարկի համահերթացման քաղաքականությունը վերանայվեր: Այսինքն՝ պրոգրեսիվ եկամտային հարկի հաշվին հատկացումներ արվեր պետական ապահովագրական հիմնադրամին, այլ ոչ թե նոր հարկատեսակի մեջ ներառվեր։ Մենք շատ ենք կարևորում, որ այդ հիմնադրամի ծախսվող գումարներն ուղղվեն առաջին հերթին պետական բժշկական հաստատությունների հզորացմանը և զարգացմանը, ոչ թե առողջապահության ոլորտի օլիգարխներին, որոնք հիմա առիթից օգտվելով, ավելի են հարստանում և ավելի են հզորացնում իրենց առողջապահական ենթակառուցվածքները»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել