Interesnyefakty.org-ը ներկայացնում է հետաքրքիր փաստեր երեխաների մասին:

Համաձայն վիճակագրության՝ Եվրոպայում ծնողների միջին տարիքը 29 տարեկանն է:

Մարդկության պատմության ամենաերիտասարդ ծնողները 8 և 9 տարեկան էին:

Ամերիկացի և եվրոպացի երեխաներին հաճախ անվանակոչում են՝ ի պատիվ հայտնի աստղերի:

Աշխարհի ամենաերիտասարդ տատիկը Ռումինիայի բնակիչ է, որը ընդամենը 23 տարեկան է:

Գիտնականները պարզել են, որ 4 տարեկան երեխաներն օրական մոտ 900 հարց են տալիս:

Ուսումնական հաստատություններից մեկում ուսուցչին աշխատանքից հեռացրել են Ձմեռ պապի մասին առասպելը բացահայտելու համար:

Միջին հաշվով, 4-ամյա երեխայի բառապաշարը կազմված է 12.000 բառից:

Նորածինները, ովքեր կրծքով կերակրվում են, հետագայում ավելի նուրբ քիմք են ունենում:

Պաշտոնապես, «ամենաթեթև» նորածինը կշռում էր ընդամենը 270 գ:

Ճապոնիայում ծնողները չեն օգտագործում վիրավորական բառեր և արտահայտություններ երեխաների վերաբերյալ:

Զարմանալի է, բայց նորածին երեխաները գրեթե չեն թարթում իրենց աչքերը:

Նորածին երեխաների լացի ժամանակ արցունքներ չեն հոսում:

Բրիտանիայում օրենքով արգելված է այլ մարդկանց երեխաներին պատժելը:

Երբ բրազիլացի ծնողները ցանկանում են պատժել իրենց երեխաներին, նրանց ամենից հաճախ պարզապես արգելում են ֆուտբոլ խաղալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել