Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2018 թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում պետական ռեկետ է իրականացրել: Շատ հայտնի մեխանիզմ է գործել. oլիգարխներին ստիպել են գումարներ տալ, այդ գումարները բաժանվել են տարբեր մարդկանց մեջ և նրանք գնացել, իրենց անուններով առանձին մուտք են արել «Իմ քայլը» նախընտրական հիմնադրամ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:

«Սա խոսում է այն մասին, որ օլիգարխներն ստիպված, որպեսզի չենթարկվեն վարչական բռնաճնշումներին, գումարները տվել են այս մարդկանց, այս մարդիկ էլ մուտք են արել հաշիվներ: Վստահեցնում եմ, որ իշխանափոխությունից հետո նվազագույնը 1 օլիգարխ, կգա և կգրի, որ ինքը ստիպված է տվել, որովհետև...: Պարզվեց, որ ՀՀ-ում կոռուպցիան ոչ միայն չի վերացել, այլև այստեղ մենք գործ ունենք ահռելի չափերի կոռուպցիայի հետ: Այս փաստաթղթով Նիկոլ Փաշինյանը և մի քանի տասնյակ մարդիկ հանցակցելով բավականին խոշոր չափերի ռեկետ են իրականացրել, ինչի արդյունքում իրենք անցկացրել են ճոխ քարոզարշավ»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել