Արման Բաբաջանյանը ընդդիմադիր ուժ ստեղծելու քաղաքական հայտ է ներկայացնում, որը ակնհայտորեն վայելում է Նիկոլ Փաշինյանի աջակցությունը։ Որքան էլ փորձ արվի քողարկելու վարչապետի աջակցությունը, միևնույն է, այն թաքցնել չի լինի մի քանի պատճառով՝ Արմանի կողմից իշխանությանը անթաքույց մատուցվող քաղաքական ծառայությունները և այսօրվա հավաքի մասնակիցների մի մասի արտաքին քաղաքական կողմնորոշումը՝ սորոսամետությունն ու հակաեվրասիականությունը։ Ընդդիմադիր դաշտում առկա բացը այսպես թե այնպես լրացվելու է, ինչ էլ փորձում է անել վարչապետը յուրայիններով՝ փորձ անելով կանխել իրական ընդդիմության ձևավորումը։ Նիկոլը բայց նաև չի կարող չհասկանալ Արմանի հեռահար ծրագրերը, ըստ որոնց՝ վարչապետի դիրքերի ծայրահեղ թուլացման ժամանակ պոկել իշխանության ազդեցիկ դիրքեր զբաղեցնող ամբողջ սորոսական զանգվածին և առաջնորդել այն, ինչին էլ կհետևի ոչ սորոսական մի փունջ պաշտոնյաների ճարահատյալ միացումը։ Հարց կառաջանա՝ այդ դեպքում ինչո՞ւ է աջակցում Նիկոլը Արմանի նախաձեռնությանը։ Մի պարզ պատճառով․ ունի արտաքին ուժերի հանդեպ պարտավորվածություն և վստահ է, որ Արմանին չի հաջողվի ապահովել լայն կոնսենսուս, և Արմանը ոչ հեռու ապագայում կդառնա մարգինալ խմբակի խմբապետ, միևնույն ժամանակ կօգտվի Արմանի ծառայություններից, թեկուզ կարճաժամկետ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել