Shamshyan.com-ը գրում է.

Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում, ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի պատուհանի վրա ոտնահետքեր կան և բնակիչներով տունը շրջափակել են, քանի որ ունեն կասկածներ, որ ներսում գող կա։

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քաղաքացիները տան շուրջ հսկողություն են իրականացրել, ապա մտնելով տուն, այնտեղ ամեն ինչ հայտնաբերել են տակնուվրա արած, իսկ ներսում բռնել են գողին:

Դեպքի վայրում կասկածյալ գողը ոստիկաներին ու քննիչներին հրաժարվում էր հայտնել իր ինքնությունը, մինչդեռ կարճ ժամանակում պարզվեց, որ նա Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում հաշվառված 46-ամյա Իսահակ Ազարյանն է, ով նախկինում 6 անգամ եղել է դատապարտված, իսկ բանտում նրան ավելի շատ ճանաչում են «Բերդի կռիս» մականվամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել