Aysor.am-ը գրում է.

Չիլիի կենտրոնական մասի Վալպարաիոսոյի մարզում վտանգի կարմիր մակարդակ են հայտարարել բնական հրդեհների պատճառով, որոնք 200 հա գերազանցող տարածք են գրավել, հայտնել է Tercera հրատարակությունը՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների ազգային վարչությունը (ONEMI):
 
Հաղորդվում է, որ հրդեհներ են բռնկել Վալպարաիսոյի և Վինյա դել Մարի կոմունաներում և մոտեցել  բնակելի շրջաններին: Կրակի արագ տարածմանը նպաստում է ուժգին քամին: Հինգշաբթի  առավոտյան ONEMI-ն հայտնել է, որ հրդեհաշիջման համար ուղարկվել է հատուկ տեխնիկա՝ ներառյալ յոթ ինքնիաթիռ և ինն ուղղաթիռ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել