Tert.am-ը գրում է.

Տիկին Աննա Հակոբյանը հայուհիներին կոչ անելու, հայուհու անունից խոսելուց առաջ դեռ պետք է հայուհուն համարժեք կեցվածք ունենա: Եթե ուզում եք իմանալ՝ նա դեռ շատ հաց ու պանիր պետք է ուտի, որպեսզի կարողանա հայուհիներին կոչով դիմի, Անժելա Թովմասյանի՝ «Արմնյուզ» ՀԸ հեռարձակվող հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակ ասել է Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կոչին՝ ամանորյա տոնն անցկացնել Հանրապետության հրապարակում՝ մոռանալով խոզի բուդը, բլինչիկն ու նման ուտեստները:

Հաղորդման մյուս հյուրի՝ հասարակական ու քաղաքական գործիչ Վոլոդյա Հովհաննիսյանի դիտարկմամբ էլ՝ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն իրենց կոչով փորձում են ժողովրդին կտրել ազգային ավանդույթից. «Ազգային ավանդույթից կտրելուց բացի, Նիկոլ Փաշինյանը ստորություն է անում՝ ամանորյա ծախսերի համար նախատեսված գումարն անհայտ է, թե ուր է գնում, քանի որ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գնած տոնածառն է, Տարոնի խաղալիքներն են»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել