Տաղանդավարո մարդիկ իրենց տաղանդը դրսևորում են ամենուր, այդ թվում՝ նաև կտակ գրելիս։ Երբեմն ստեղծագործողների վերջին կամքը կարող է շատ տարօրինակ թվալ և զարմացնել բոլորին։

Ֆրենկ Սինատրա․ վիսկի և սիրագ

Մահից հետո երգչի հիմնական խնայողությունները և տները անցան նրա կնոջը և երեխաներին։ Սինատրան իր կտակում մի փոքրիկ փոփոխություն էր արել. ցանկացած մարդ, ով կփորձեր վիճարկել կտակը, միանգամից զրկվում էր ժառանգությունից։ Այս անկրկնելի միտքը միակը չէր։ Պարզվում է, որ տաղանդավոր երգիչը պլաններ ուներ նաև այն աշխարհում։ Ընկերները նրա հետ հուղարկավորել են նաև մեկ շիշ Jack Daniels վիսկի, Zippo կրակայրիչ, մեկ տուփ Camel ծխախոտ, սիրելի քաղցրավենիքները և 10 ցենտ՝ կարևոր ծախսերի համար։ Բացի այդ՝ Սենատրայի տապանաքարը զարդարել են մի լավատեսական նախադասությամբ. «Լավագույնը դեռ առջևում է»։ Այս տողը 1964 թվականի նույնանուն հիթից է։

Ֆրեդերիկ Բոր․ ինքն իրեն հայտնագործող

Ամերիկացի քիմիկոս Ֆրեդերիկ Բորը հայտնի է այն բանով, որ ստեղծել է Pringles չիպսերի տարաները։ Խրթխրթան կարտոֆիլի կորացված ձևը նույնպես նրա հայտնագործությունն է։ Ընդհուպ մինչև 1966 թվականը Procter & Gamble կազմակերպությունում անընդհատ բողոքներ էին գալիս։ Գնորդները դժգոհում էին, որ չիպսերը շատ հեշտ են կոտրվում թղթե տարաների մեջ և կորցնում են իրենց տեսքը։ Բորը միանգամից վերացրեց այս խնդիրը, իսկ Pringles-ի տարան դարձավ նրա հպարտությունը։ Տաղադավոր հայտնագործողը մահացավ 2008 թվականին։ Մահից առաջ նա իր երեխաներին տարօրինակ խնդրանքով դիմեց, որը զավակները կատարեցին։ Նրանք գնեցին Pringles Original-ի տարա և նրա մեջ լցրեցին Բորի մոխրացած մարմինը։ Ավագ որդին՝ Լարին, պատմում է, որ հարազատները երկար ժամանակ չէին կարողանում ընտրել, թե որ համի չիպսը պետք է վերցնեն։ Իր կտակի մեջ քիմիկոսը մոռացել էր գրել այդ մասին։

Քիմ Քարդաշյան․ շլացուցիչ տեսք

Ժամանակ չկորցնելու համար 37-ամյա հեռուստաաստղը նույնպես կտակ է կազմել։ Նա կազմել է իր կտակը և այն հաստատել նոտարի մոտ։ Իր վերջին կամքի մասին Քիմը պատմել է իր հարցազրույցներից մեկի ժամանակ։ Կտակում նա գրել է, թե ինչպիսի տեսք է ցանկանում ունենալ հուղարկավորության ժամանակ։ Նրա հետմահու տեսքի ամեն մի մանրուք արդեն մտածված է։ Փաստաթղթում նշված է, թե հանգուցյալն ինչպիսի դիմահարդարում պետք է ունենա, ինչպես պետք է հարդարվեն եղունգները և այլն։ Բացի այդ՝ նա ցանկությունների հատուկ մաս է առանձնացրել, որոնք վերաբերում են ծանր հիվանդանալուն։ Օրինակ, եթե նա կորցնի արտահայտվելու կարողությունը։ Կտակում նա պահանջում է, որ ամեն օր իրեն նոր դիմահարդարում և սանրվածք անեն։ Ինչպիսին էլ լինի Քարդաշյանի առողջությունը, միևնույնն է, նա միշտ պետք է շլացուցիչ տեսք ունենա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել