Aysor.am-ը գրում է.

Ազգային ժողովը դեկտեմբերի 12-ի արտահերթ նիստի ժամանակ կողմ քվեարկեց 120 մլն եվրո ընդհանուր արժողությամբ չորս վարկային համաձայնագրին: Այսպիսով տարեվերջին Հայաստանի արտաքին պետական պարտքն այդքանով կրկին ավելացավ:

«Պետական պարտքի ավելացումը, ընդհանուր առմամբ, բնական գործընթաց է: Անբնականն իշխող ուժի ներկայացուցիչների կողմից երկրի տնտեսական վիճակին առնչվող տարբեր հայտարարություններն են, որոնք չեն տեղավորվում տարեվերջին կնքված վարկային համաձայնագրերի տրամաբանության մեջ»,- Aysor.am-ի հետ զրույցում նշեց  «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը:

Ըստ Լ. Ամիրխանյանի, նոր վարկերը վկայությունն են երկրի տնտեսական քաղաքականության սնանկության: Փորձագետն այդ հանգամանքը բացատրում է նրանով, որ տարվա երկրորդ կեսից հատկապես շրջանառվում է բոլոր կանխատեսված ցուցանիշները գերակատարելու հանգամանքը, բայց տարեվերջին բյուջետային աջակցության վարկային համաձայնագրեր են կնքվում: Ըստ նրա, կամ կանխատեսումներն ու գնահատականներն են սխալ, կամ ինչ-որ բան այնպես չէ ընթացել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել