Ոչ ճիշտ սնվող երեխան հետագայում կարող է կորցնել մինչև հինգ տարվա կյանք։ Այս մ ասին ասել է Ռուսաստանի Սննդառության և կենսատեխնոլոգիայի դաշնային կենտրոնի տնօրեն Դմիտրի Նիկիտյուկը:

«Մանկական տարիքի բնակչության կյանքի տևողությունը ուղղակիորեն կապված է սննդի հետ: Պարզվել է, որ նախադպրոցական շրջանում մշտական անբավարար սնունդը կյանքի տևողությունը նվազեցնում է միջինը երկուուկես տարով, իսկ անբավարար սնունդը դպրոցական շրջանում ևս 2,5 տարի է պակասեցնում է կյանքից», – ասել է Նիկիտյուկը:

Նիկիտյուկը նշել է, որ մանկական սնունդը լուրջ խնդիր է, որը ուսումնասիրվում է ամենաբարձր մակարդակով: «Մեծահասակների հիվանդությունների մեծ մասը ծագում է մանկական տարիքում անբավարար սնուցման պատճառով … Խնդիրը պահանջում է լայնածավալ ուսումնասիրություն»,- հավելել է գիտնականը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել