Tert.am-ը գրում է.

Որակյալ և կառավարման արվեստի վրա հիմնված կառավարում ունենալու մոտեցումը պիտի պրոյեկտվի և տեղայնացվի կառավարման բոլոր օղակներում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե պետական ամբողջ համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և նա ամեն ինչ անելու է այդ դիմադրությունը ջարդելու համար:

Որակյալ կառավարման համար, ըստ Խաչիկյանի, անհրաժեշտ է վերջ դնել հայեցողությամբ պաշտոններ նշանակելու քաղաքականությանը, որը ներառում է կոռուպցիոն բավական մեծ ռիսկեր:

«Ես կարծում եմ, որ մենք յուրաքանչյուր ոլորտում, ցանկացած ապարատում պիտի ունենանք իսկապես պրոֆեսիոնալներ, բայց նշանակումներում մասնագիտական հասունության մակարդակը բերվում է երկրորդ պլան, որն այսօրվա մեր խութերից մեկն է: Բոլոր դեպքերում, ցանկացած պաշտոնի նշանակելիս պետք է հիմք ընդունվի մարդու մասնագիտական, պրոֆեսիոնալ մակարդակը, ոչ թե քաղաքական թիմում լինել-չլինելը, ինչը դեռ 90-ականներից սկսած մեր երկրի զարգացման գլխավոր խոչընդոտն է»,-ասաց նախկին փոխնախարարը։

«Պետք է հասկանալ՝ նախարարը, փոխնախարարը, որ նշանակվում է պաշտոնին, իր կոնկրետ ո՞ր արժանիքի համար է նշանակվում, որ պարզապես թիմի ներկայացուցի՞չ է, որ որոշակի ծառայություննե՞ր է մատուցել, ի՞նչ է արել»,– ավելացրեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել