Tert.am-ը գրում է.

Թուրք հայտնի պատմաբան և ցեղասպանագետ Թաներ Աքչամն անդրադարձել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը և իր Facebook-ի էջում կիսվել այդ նորությամբ: 

«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատից հետո, Սենատը նույնպես ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Սա պատմական որոշում և պատմական օր է ոչ միայն հայերի, այլ նաև Թուրքիայի ժողովրդի և բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են ճշմարտության և արդարության համար»,- գրել է նա:

«Գրվում է, որ որոշումը պետք է հաստատման ուղարկվի և նմանատիպ այլ բաներ: Բայց այս որոշումը հաստատման ենթակա որոշում չէ: ԱՄՆ-ի ղեկավար 3 մարմիններից երկուսը՝ Ներկայացուցիչների պալատն ու Սենատը, արդեն ճանաչել են ցեղասպանությունը, և եթե նույնիսկ Թրամփը մեկ անգամ չարտաբերի «ցեղասպանություն» բառը, միևնույն է, իրավական տեսանկյունից կարող ենք ասել, որ ԱՄՆ-ն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչումը տարբերվում է այլ երկրների ճանաչումից: Սպասելի կլինի, որ ԱՄՆ դատարաններում իրար հետևից դատական գործեր կսկսվեն, որոնք գլխացավանք կդառնան Թուրքիայի համար: Տեսնենք, թե ինչպես կարձագանքի Թուրքիան»,- գրել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել