Aysor.am-ը գրում է.

Ազգային ժողովում օրերս «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված լրացումն առաջացրել է «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության ղեկավարների դժգոհությունը։

Վերջիններս միջնորդագիր են ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ խնդրելով չստորագրել նախագիծը։

«Նախագծի փաթեթի մեջ անօրինական ձևով մեկ այլ օրենքի նախագիծ էլ է երկրորդ ընթերցման ընթացքում խցկվել, դրան մենք դեմ ենք։ Դա հենց պետական տուրքի մասին օրենքի փոփոխություն է, որը ֆիզիկական անձանց սահմանափակում է վարչական դատարան դիմելու արտոնությունից։ Այսինքն՝ այդ նախագծով Ճանապարհային ոստիկանության դեմ ներկայացվող բողոքների մասով սահմանափակում է նախատեսվել և անցել է երկրորդ ընթերցմամբ»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը։

Նա ասաց, թե այդ սահմանափակումը վարորդների իրավունքները ոտնահարող, հակասահմանադրական է.

«Այդ փաստով երեկ գրավոր նամակով դիմել ենք հանրապետության նախագահին, որպեսզի այդ օրինագծի սահմանադրականության հարցով նախագահն ամբողջ փաթեթն ուղարկի ՍԴ՝ կարծիք ստանալու։ Իսկ եթե նախագահն օրենքի նախագիծը չուղարկի ՍԴ և համարի, որ այն իրավաչափ է և չկասեցվի նախագիծը, ապա մենք կանցնենք արդեն երկրորդ քայլին», - ասաց Տիգրան Քեյանը։

Օրենքի նախագծի առաջին ընթերցմանը «Վարորդի ընկեր»-ը մասամբ է կողմ եղել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել