«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովում երեկ կատաստրոֆիկ վիճակ էր․ Արարատ Միրզոյանի աշխատասենյակի ջրի խողովակները պայթել էին եւ ջրել ներքեւի հարկաբաժինը։

Արդյունքում Լիլիթ Մակունցը, բառի բուն իմաստով, վտարանդի էր դարձել՝ տեղափոխվել էր նոր մասնաշենք, մինչեւ կվերանորոգեն ջրի տակ անցած աշխատասենյակը։ Թե որն է վթարի պատճառը, պաշտոնապես չհաջողվեց պարզել, բայց պատգամավորներն ասում էին՝ խողովակների անորակությունը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել