Ի՞նչ տեղի ունեցավ

1. Ընդունված բանաձևը օրենք չէ: Այն հայտարարություն է, չունի իրավաբանական պարտադիր ուժ, նախագահ Թրամփի ստորագրությանն էլ չի գնալու:
2. ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները Ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր ընդունեցին:
3. Նախագահն ու պետական պաշտոնյաները պարտավոր չեն կիրառել «Ցեղասպանություն» բառը:

Ինչո՞ւ հիմա

1. Այսօր հակաթուրքական տրամադրությունները Վաշինգտոնում շատ ընդգծված են:
2. Թուրքերին պաշտպանելը անշնորհակալ գործ է:
3. Վետո կիրառած սենատորների վրա կար լուրջ հանրային ճնշում, որն ավելի ուժեղ էր, քան Սպիտակ տան խնդրանքները: Դրա համար նրանք վետոն չվերահաստատեցին:
4. Հաղթանակի լավրերը բացառապես պատկանում են մեր համայնքին, երկու կազմակերպություններին:
5. Թուրք-ամերիկյան հարաբերությունները երբեք այսքան վատ չեն եղել:

Սենց ասեմ. սա մեր պատերազմը չէր, բայց մենք ունեցանք մեր հաղթանակի բաժինը:

Հ.Գ. Հիմա ժամանակն է աշխատելու Թրամփի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել